ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ռուսաստանաբնակ հայ գործարարների հայտարարությունը

Ռուսաստանաբնակ հայ գործարարների հայտարարությունը
26.01.2017 | 10:04

ՌԴ-ում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է գործարար համայնքի հայազգի ներկայացուցիչների հետ և ներկայացրել է ՀՀ կառավարության 100-օրյա գործունեության ամփոփումը, իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ հատկանշելով ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված կոնկրետ քայլերը։


Հանդիպման արդյունքում ռուսաստանաբնակ երեք տասնյակից ավելի հայազգի գործարարներ հայտարարություն են ընդունել՝ ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ.

«Մենք, ՌԴ հայկական սփյուռքի գործարար շրջանակների ներկայացուցիչներս,
- շահագրգռված լինելով ՀՀ-ում սոցիալ-տնտեսական դրության բարելավման և մեր պատմական հայրենիքում առաջընթացի ապահովման գործում,
- արտահայտելով մեր ընդհանուր ձգտումը և ցանկությունը՝ միասին ուղղելու մեր եռանդը, գիտելիքները, ռեսուրսները և փորձը Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովմանը՝ արտաքին և ներքին խնդիրներին ու մարտահրավերներին համապատասխան,
- ծանոթանալով ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությանը, ՀՀ տնտեսությունում երկարաժամկետ բարեփոխումներ իրագործելու նրա պլաններին և ծրագրերին.
Հայտարարում ենք
1. Լիակատար աջակցություն ենք հայտնում նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ երկրի ղեկավարության ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում խոր բարեփոխումներ անցկացնելուն՝ հենվելով ողջ հայության ներուժի վրա:
2. Կիսում ենք բարեփոխումների նպատակներն ու խնդիրները, որոնց արդյունքում Հայաստանը կվերածվի ապահով, արդար, արդիական, բարձր ինտելեկտուալ և դինամիկ զարգացող պետության:
3. Հիմնվելով համայն հայության համերաշխության սկզբունքների և գործընկերության ոգու վրա, մեր պատրաստակամությունն ենք հայտնում ուժերի ներածին չափով մասնակցելու ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես ծրագրերին»:

Դիտվել է՝ 1086

Մեկնաբանություններ